Նորաշենիկի դպրոցում թեման բուլինգն էր

“Հյուրը Իրինա Մանուկյանն էր”

  • All Works

Ի՞նչ է բուլինգը, կարող ենք արդյո՞ք այնպես անել, որ չթիրախավորենք մեր շրջապատում գտնվող մարդկանց, ի՞նչպիսի հետեւանքներ կարող է ունենալ բուլինգը, դպրոցում բուլինգի ենթարկվո՞ւմ ենայս օրակարգով էր «Հանուն Ազատության» իրավական ՀԿ-ի նախագահ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Իրինա Մանուկյանը հյուրընկալվել Նորաշենիկի միջնակարգ դպրոցում։

Սովորողների հետ ծավալված թեժ քննարկմանը մասնակցեց նաեւ Իրինա Մանուկյանի որդին,  որը սովորում է Նորաշենիկի դպրոցում։ 

Դպրոցի տնօրինության հետ, որն ի դեպ քննարկման նախաձեռնողն էր,  պայմանավորվածություն ձեռք բերվեց մասնագիտական կողմնորոշման համար հաջորդ հանդիպումն անցկացնել կազմակերպության գրասենյակում։ Վերջում՝ դպրոցականներին Իրինա Մանուկյանը խորհրդանշական հուշանվերներ տվեց։



Թողնել մեկնաբանություն