“Հյուրը Իրինա Մանուկյանն էր”
Ի՞նչ է բուլինգը, կարող ենք արդյո՞ք այնպես անել, որ չթիրախավորենք մեր շրջապատում գտնվող մարդկանց, ի՞նչպիսի հետեւանքներ կարող է ունենալ բուլինգը, դպրոցում բուլինգի ենթարկվո՞ւմ են․ այս օրակարգով էր «Հանուն Ազատության» իրավական ՀԿ-ի նախագահ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Իրինա Մանուկյանը հյուրընկալվել Նորաշենիկի միջնակարգ դպրոցում։
Սովորողների հետ ծավալված թեժ քննարկմանը մասնակցեց նաեւ Իրինա Մանուկյանի որդին, որը սովորում է Նորաշենիկի դպրոցում։
Դպրոցի տնօրինության հետ, որն ի դեպ քննարկման նախաձեռնողն էր, պայմանավորվածություն ձեռք բերվեց մասնագիտական կողմնորոշման համար հաջորդ հանդիպումն անցկացնել կազմակերպության գրասենյակում։ Վերջում՝ դպրոցականներին Իրինա Մանուկյանը խորհրդանշական հուշանվերներ տվեց։
Թողնել մեկնաբանություն