Երիտասարդական աշխատանքի հմտությունները՝ երեք օրում

“Վերապատրաստում Աղվերանում”

«Երիտասարդական աշխատանքի ներածություն: Երիտասարդական աշխատանքի տեսակներ եւ երիտասարդական աշխատողի ունակություններ»,  «Աութրիչ աշխատանք», «Ոչ-ֆորմալ կրթության ներածություն», «Ոչ-ֆորմալ ուսուցման գործիքների մշակում եւ կիրառում»,  «Հաշմանդամության ներառում՝ արդյունավետ հաղորդակցություն եւ էթիկա»,  «Հոգեկան առողջություն: Հոգեկան առողջության բաղադրիչներ», «Դեռահասության տարիքում հոգեկան դժվարությունների ճանաչում եւ ուղղորդում»․ հագեցած ու բազմաբովանդակ այս օրակարգով վերապատրաստվեցին  Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի մարզերի եւ Երեւանի  հասարակական կազմակերպությունների  եւ պետական հաստատությունների 23 ներկայացուցիչները։

Աղվերանում տեղի ունեցած «Երիտասարդության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների եւ պետական հաստատությունների ներկայացուցիչների կարողությունների զարգացում» խորագրով եռօրյա վերապատրաստումը կայացավ «Երիտասարդական աշխատողների եւ տեղական կազմակերպությունների հիմնարար հմտությունների զարգացում» ծրագրի շրջանակում։ Ծրագիրը  իրականացնում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ՝ ԱՄՆ միջազգային գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ:

Մասնակիցները ստացան արտոնագրված հավաստագրեր։ Վերապատրաստմանը մասնակցեցին նաեւ «Հանուն Ազատության» ԻՀԿ-ի ներկայացուցիչները։



Թողնել մեկնաբանություն