“«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում նախաձեռնված կոնֆերանսին մասնակցեց նաեւ «Հանուն Ազատության» ԻՀԿ-ի ներկայացուցիչ Արթուր Հովհաննեսյանը”
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մայիսի 25-ին կայացել է մշակութային ինքնագործ միավորման անդամ դատապարտյալների կողմից նախաձեռնված եւ կազմակերպված «Թավշյա հեղափոխության ազդեցությունը բանտային համակարգի եւ դատապարտյալների վրա» թեմայով գիտագործնական կոնֆերանսը: Այս մասին տեղեկացնում է քրեակատարողական ծառայության կայք-էջը։
Տարբեր քրեակատարողական հիմնարկների ազատազրկված անձինք ներկայացրել են հետհեղափոխական Հայաստանում դատապարտյալների սոցիալական վերաինտեգրման նոր հնարավորությունները, պահման պայմանների բարելավումը, իրավական բարեփոխումները:
Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադեւոսյանը նշել է, որ կոնֆերանսը լավ հնարավորություն է՝ ծանոթանալու անազատության մեջ պահվող անձանց անմիջական արձագանքին իրականացված բարեփոխումներին եւ շեշտադրել, որ դրանց նպատակը ազատությունից զրկված անձանց՝ պետության եւ օրենքի հանդեպ դրական վերաբերմունքի ձեւավորումն է:
Միջոցառմանը հյուրի կարգավիճակով մասնակցել է նաեւ արձակուրդում գտնվող Սրբուհի Գալյանը։ Հյուրերի կազմում են եղել հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար Սիրո Ամիրխանյանը, պրոբացիայի ծառայության ղեկավար Գուրգեն Աֆրիկյանը, «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ղուլյանը, «Իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գեւորգ Սիմոնյանը եւ ուրիշներ։
Կոնֆերանսին մասնակցեց նաեւ «Հանուն Ազատության» ԻՀԿ-ի ներկայացուցիչ Արթուր Հովհաննեսյանը։
Թողնել մեկնաբանություն