Ի՞նչ առաջարկ է ներկայացվել ԱՆ կից հասարակական խորհրդի նիստում (տեսանյութ)

“Նիստում Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի 7-ամյա ռազմավարության նախագծի ուղղությունները”

  • All Works

Օրերս՝ հունիսի 15-ին տեղի է ունեցել արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը։

Ինչպես տեղեկանում ենք  ՀՀ արդարադատության նախարարության կայքից, նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի 7-ամյա ռազմավարության նախագծի նպատակները եւ կարեւորել խորհրդի անդամների առաջարկների քննարկումը։ Այսպիսով, նոր ռազմավարությունը ներառում է 5 հիմնական նպատակ՝ միավորելով  դատաիրավական, մարդու իրավունքների,  հակակոռուպցիոն, քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտների բարեփոխումները, իրավապահ համակարգի բարեփոխումների ուղղությունը։

Քննարկվել են դատարանների ծանրաբեռնվածության թեթեւացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները եւ վեճերի արտադատական լուծման մեխանիզմների զարգացման հետագա քայլերը:

Ընդգծվել է, որ ընտանեկան վեճերով պարտադիր հաշտարարության ներդրման արդյունքում դատարան մուտքագրվող հայցերի թիվը նվազել է շուրջ 60%-ով, եւ նախատեսվում է զարգացնել նաեւ աշխատանքային վեճերի հաշտարարության մեխանիզմը։
Նիստի ընթացքում տեղի է ունեցել քննարկում ներկայացված ուղղությունների եւ ոլորտային այլ թեմաների շուրջ։

 

Խորհրդի անդամ, «Հանուն Ազատության» ԻՀԿ-ի ներկայացուցիչ Արմենակ Դավթյանն առաջարկեց վերապատրաստել ՔԿՀ-ների ծառայողներին, քանի որ վերջիններս խտրական վերաբերմունք ենք դրսեւորում առողջական խնդիրներ ունեցող, մասնավորապես ՄԻԱՎ-ով  ապրող պատիժ կրող անձանց հանդեպ։ 

Մանրամասները տեսանյութում։

 

Ի դեպ, արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի 2026թ․ հունիսի 15-ի արձանագրությունում արմագրվել է   մեր առաջարկը։ «Ներկայացված թեմաների շուրջ ծավալվեց քննարկում, խորհրդի անդամների կողմից հնչեցին առաջարկներ, ինչպես նաեւ՝ տրվեցին ռազմավարական առաջարկների ներկայացման ժամկետների, արտադատական մարմինների, կալանավորումների թվի աճի կարգավորման, ծառայությունների պատվիրակման, դատավորների թվի ավելացման, ՔԿՀ-երում վերապատրաստումների անցկացման (այդ թվում ՄԻԱՎ-ով ապրող պատիժ կրող անձանց հանդեպ խտրական վերաբերմունքի հակազդման), անցումային արդարադատության, ապօրինի ծագում ունեցող գույքի  եւ հաշիվների տնօրինման եւ ոլորտին առնչվող այլ հարցեր»,-նշված է արձանագրության մեջ։




Թողնել մեկնաբանություն