“Գոռ Խաչանյանը 7 տարի է՝ անազատության մեջ է։ Այս տարիներին նա սկսել է ստեղծագործել։”
48-ամյա Գոռ Խաչանյանը պատիժ է կրում ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում։ Մեղավոր է ճանաչվել նախկին ««ՀՀ քրեական օրենսգրքի» 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով եւ դատապարտվել 12 տարի ժամկետով։ Անազատության մեջ է 2016թ․ հունիսի 22-ից։
Ստեղծագործում է, վերջերս «Արթիկ» ՔԿՀ այցելության ժամանակ՝ Գոռ Խաչանյանը ցանկացավ իր գրած բանաստեղծություններից մեկը նվիրել բոլորին․․․
Լուսանկարները հրապարակում ենք նրա համաձայնությամբ։
Չանցնես անցորդ՝ անտարբեր,
Գերեզմանիս մոտ՝ կանգնիր
Ու մտովին, դու լռին
Քո ողջ կյանքը վերլուծիր։
Անցողիկ է այս ամենը
Բարի գործն է միշտ անմահ,
Արարելով լավն ու բարին՝
Հոգիդ հանգիստ կունենա։
Լուռ կարդալով այս ամենը,
Բարի խոսքեր ինձ ասա
Ու բարության հովի ներքո՝
Խաղաղ ճամփադ դու գնա․․․․
07.08.2023թվ․