“2022թ-ին պայմանական վաղաժամկետ ազատվել է 14”
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից տված պաշտոնական տեղեկանքի համաձայն, 2022թ․ ընթացքում՝ քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող դատապարտյալների կողմից իրենց պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման հարցը քննարկելու վերաբերյալ ներկայացվել է 716 դիմում։ Կազմվել է 746 զեկույց, որից 125-ը դրական, 621-ը բացասական։ Անցած տարի՝ 2022թ-ի ընթացքում դատարանի որոշմամբ պատիժը կրելուց վաղաժամկետ պայմանական ազատվել է 145 դատապարտյալ։
Ի դեպ, հաշվետու ժամանակահատվածում ստացված դիմումների ու կազմված զեկույցների քանակի տարբերությունը պայմանավորված 2021թ․-ի տարեվերջին ստացված, բայց 2022թ․–ին սկզբին կազմված զեկույցների քանակով։
Թողնել մեկնաբանություն