“Մասնակիցները ծանոթացան սոցիալական կենտրոնների աշխատանքներին”
Օրերս, «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում Սյունիքի մարզի ծրագրի թիրախ քացաքացիական հասարակության կառույցների (ՔՀԿ-ների) ներկայացոուցիչների համար կազմակերպվեց երկօրյա ուսուցողական այց։ Մասնակիցների մեջ էր նաեւ «Հանուն Ազատության» ԻՀԿ-ի կողմից իրականացվող «Ես փոխվում եմ» ծրագրի սոցիալական աշխատող Արմինե Գրիգորյանը։
Ուսուցողական այցի շրջանակում ներկայացվեցին սոցիալական ծառայությունների մատուցման օրինակելի մոդելները եւ երեխաների ու տարեցների ոլորտում սոցիալական ծառայությունների մատուցման գործնական փորձը՝ «Հայկական Կարիտաս»-ի տնային խնամքի ու ցերեկային հոգածության կենտրոնի, եւ երեխաների ցերեկային կենտրոնի օրինակով։ «Հայկական Կարիտաս»-ի Գյումրու «Փոքրիկ Իշխան» ցերեկային խնամքի սոցիալական կենտրոն եւ Տարեցների հոգածության ցերեկային կենտրոն այցելության ընթացքում ՔՀԿ ներկայացուցիչները ձեռք բերեցին փորձնական գիտելիքներ, ծանոթացան սոցիալական փաստաթղթերի գործավարության սկզբունքներին, ինչպես նաեւ ստացան ոլորտային նեղ մասնագիտական խորհրդատվություն կենտրոնների մասնագիտական թիմի կողմից։
Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի եւ «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի համագործակցությամբ։
Թողնել մեկնաբանություն