Նոր հուշագիր․ առաջին ծրագիրը մեկնարկած է

“Առաջին ձեռնարկը «Արյան կանչը» ֆիլմի ցուցադրություն է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում”

«ԷԼ-ՄԱՐ  նորարարական  ստեղծագործական արվեստի ինստիտուտ» կրթա-մշակութային  հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Դալլաքյանն ու «Հանուն Ազատության» իրավական հասարակական կազմակերպության փոխնախագահ Արմեն Դավթյանը սեպտեմբերի 14-ին ստորագրեցին համագործակցության հուշագիր։

Այսուհետեւ կազմակերպությունները  համատեղ կիրականացնելու իրավական ու  կրթա-մշակութային, սոցիալական ծրագրեր, կկարեւորվի  կազմակերպությունների գործունեության ջատագովումը միջազգային կառույցների եւ ծառայության կարիքների եւ զարգացման ծրագրերի ներկայացումը դոնոր կազմակերպությունների շրջանում։ Միաժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց  զարգացնել երկու կազմակերպությունների շահառուների նկատմամբ իրականացվող վերասոցիալականացման միջոցառումները եւ ծրագրերը:

Առաջիկայում նախատեսվում է  Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ցուցադրել  Արմեն Դալլաքյանի «Արյան կանչը» ֆիլմը, որը նվիրված է  արցախյան 44-օրյա պատերազմում անմահահացած հերոսների հիշատակին։



Թողնել մեկնաբանություն