«Արյան կանչը» ֆիլմի ցուցադրությունը եզրափակվեց «Գորիս» ՔԿՀ-ում

“«Գորիս» ՔԿՀ-ում նման միջոցառումներ հազվադեպ են կազմակերպվում”

«Գորիս» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանը նշում է՝ «Հանուն Ազատությանը» այն շատ քիչ կազմակերպություններից է, որոնք հասնում են «Գորիս» ՔԿՀ՝ փորձելով բովանդակից դարձնել անազատության մեջ գտնվողների առօրյան։ Անցած տարի, կազմակերպության մի ծրագրով վերամասնագիտացվեց պատիժ կրող 10 անձնրանք սովորեցին օճառագործություն։ Քրեակատարողական ոլորտի պատասխանատուի խոսքով՝ վերասոցիալականացումը պատժի կրման նպատակներից մեկն է:

 «Կարծում եմ, «Գորիս» ՔԿՀ–ում պատիժ կրող անձանց շրջանում ճիշտ վերասոցիալականացման առումով շատ մեծ դեր ունեցավ այս ֆիլմը։ Հույս ունեմ, որ այսուհետ եւս կազմակերպությունների հետ համագործակցելով կկարողանանք  նպաստել պատիժ կրող անձանց վերասոցիալականացման գործընթացին»,-ասում է պարոն Բաղդասարյանը։ Իսկ այս անգամ «Գորիս» ՔԿՀ այցելելու նպատակը  «Արյան կանչ» ֆիլմի ցուցադրություն էր ։

Կինոդիտամանը հրավիրված էին նաեւ ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի պետ Անդրեյ Գրիգորյանը, «Մարդը կարիքի մեջ» չեխական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Արփինե Մկրտչյանը։

«Հանուն Ազատության» իրավական ՀԿ-ն՝  «ԷԼ-ՄԱՐ  նորարարական  ստեղծագործական արվեստի ինստիտուտ» կրթա-մշակութային  ՀԿ-ի հետ համատեղ, Հայաստանի քրեակատարողական 10 հիմնարկներից 9-ում  ցուցադրեց իրական փաստերի հիման վրա նկարահանված «Արյան կանչը» ֆիլմը։ Այն՝ Արամ եւ Արսեն եղբայրների մասին է, որոնք կամավոր մասնակցել են 44-օրյա պատերազմին եւ հերոսաբար զոհվել։ Սա առաջին ծրագիրն է, որ իրականացվում է մասնավոր հատվածի աջակցությամբ ծրագրի հիմնական աջակիցը    Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բարեգործական հիմնադրամն է։ Կինոցուցադրմանն աջակցել է նաեւ  կապանցի գործարար Էդգար Հակոբյանը։

Կառավարության կողմից հաստատված «ՀՀ քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի 2023-2026 թթ ռազամավարությունում», ըստ որի Հայաստանը պատժիչ քաղաքականությունից անցնում է վերասոցիալականացման քաղաքականության։ Դրան կնպաստեն նաեւ կրթա-մշակութային ձեռնարկները, որոնցից մեկն էլ կինոցուցադրությունն է։

Մեկ ամսվա ընթացքում՝ 2023թ սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 27–ը,  ֆիլմը դիտելու հնարավորություն ունեցան դիտելու   «Արմավիր»«Նուբարաշեն»,  «Աբովյան»«Դատապարտյալների հիվանդանոց»«Արթիկ», «Վանաձոր», «Վարդաշեն», «Սեւան»  քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող անձինք։

Ցուցադրումից հետո կազմակերպվում էր հանդիպում ֆիլմի ստեղծագործական խմբի հետ։

 



Թողնել մեկնաբանություն