Շնորհավորում ենք մեր գործընկեր Սյուզաննա Խչեյանին

“Նա միշտ աջակցել է մեզ”

  • All Works

Հունիսի 21-ը «Հանուն Ազատության» իրավական ՀԿ-ի անդամ, փաստաբան Սյուզաննա Խչեյանի ծննդյան օրն է։

Շնորհավորում ենք հոբելյարին՝ մաղթում առողջություն, անձնական ու ընտանեկան երջանկություն։

Չի եղել որեւէ դեպք՝ երբ մենք զգանք՝ մեր գործընկերոջ աջակցության կարիքն ու նա չհասնի։ Երբեմն էլ հետաձգել է դատական նիստերը, որպեսզի մասնակցի կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում նախաձեռնված միջոցառումներին։

Մեկ անգամ եւս շնորհավորելով Սյուզաննա Խչեյանին մաղթում ենք նաեւ անսպառ աշխատասիրություն՝ ի նպաստ «Հանուն Ազատության» ծրագրերի ու շահառուների իրավունքների պաշտպանության։



Թողնել մեկնաբանություն