Ներսես Խառատյանը՝ «Երիտասարդի երազանք» նախագծի հաղթող

“ՀԿ-ի խորհրդի անդամն արժանացել է դրամաշնորհի”

  • All Works

«Հանուն Ազատության» իրավական ՀԿ-ի խորհրդի անդամ Ներսես Խառատյանը մասնակցել է  «Իմ քայլը» հիմնադրամի «Հաջողակից սկսնակին» ծրագրի «Երիտասարդի երազանք» նախագծի շրջանակում մասնակցել է բիզնես կառավարման եւ պլանավորման դասընթացին։ Այնուհետեւ նախագծի մասնակիցները դասընթացից հետո իրենց մշակած մարքեթինգային պլանները ներկայացրին հատուկ հանձնաժողովին։  Հանձնաժողովի անդամները քննարկելով բիզնես գաղափարների մրցունակությունը, շուկայում դիրքավորման ռազմավարությունը եւ զարգացման հիմնական ուղիները, որոշեցին դրամաշնորհային ծրագրի շահառուներին։

Ուրախությամբ ու հպարտությամբ տեղեկացնում ենք, որ Ներսես Խառատյանն արժանացել է դրամաշնորհի: Դրամաշնորհի գումարը ուղղվելու է «Հանուն Ազատության» ԻՀԿ-ից իրականացվող  «Ես փոխվում եմ-2»  ծրագրի նպատակին, այն է՝ շուտով Կապանում կբացվի տպարագրատուն։

«Հանուն Ազատության» ԻՀԿ-ի թիմը շնորհավորում է Ներսես Խառատյանին ու «Հաջողակից սկսնակին» ծրագրի բոլոր շահառուներին, ինչպես նաեւ շնորհակալություն «Իմ քայլը» հիմնադրամին մեզ վստահելու համար։

Ծրագրի մանրամասները առաջիկայում։




Թողնել մեկնաբանություն