Սեղանի շուրջ՝ նստատեղերի ավելացում․ նախկին դատապարտյալները պաշտոնյաների հետ մի սեղանի շուրջ

“Քննարկումը տեւեց երկու օր”

Մարտի 15-ին  «Միջազգային բանտային բարեփոխումներ»-ի (Penal Reform International) նախաձեռնությամբ Երեւանում կայացավ «Սեղանի շուրջ նստատեղերի ավելացում» թեմայով կլոր սեղան-քննարկումը։

Նպատակն էր քննարկել Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումների հիմնախնդիրները՝ ազատազրկման փորձառություն ունեցող մարդկանց եւ հասարակական շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Մասնակիցների թվում էին  նախկին 7 դատապարտյալներ, որոնք պատիժը կրել են տարբեր քրեակատարողական հիմնարկներում։ Նրանք իրենց դիտարկումները ներկայացրին պատկան մարմինների ներկայացուցիչներին։ Մասնավորապես, քննարկմանը մասնակցեցին առողջապահության նախարարության, քրեակատարողական եւ րոբացիայի ծառայությունների, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, քրեակատարողական բժշկության կենտոնի, «Իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի», ինչպես նաեւ  հասարակական դիտորդների խմբից եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Քննարկմանը հրավիրվել եւ մասնակցում էին «Հանուն Ազատության» ԻՀԿ ներկայացուցիչները։

 Մասնակիցներին ողջունեցին Միջազգային բանտային բարեփոխումների Հարավային Կովկասի գրասենյակի տարածաշրջանային ղեկավար Ցիրա Չանթուրիան եւ Միջազգային բանտային բարեփոխումների Եվրոպայի ծրագրի ղեկավար Իդիլ Այդինօղլուն, պրոբացիայի ծառայության պետ Արամ Նիկոյանը, Միջազգային բանտային բարեփոխումների Ծրագրերի զարգացման ղեկավար Ռաուլ Նոլենը առցանց ներկայացրեց սեփական փորձ ունեցող մարդկանց ներգրավման մեթոդը։

Քննարկումը ներառել է երեք հիմնական նիստ առաջինում ազատազրկման փորձ ունեցող անձինք ներկայացրել են քրեակատարողական համակարգին առնչվող հիմնախնդիրները՝ ներկայացնելով իրենց փորձառությունը, կարծիքները եւ տեսակետներն արտաքին աշխարհի հետ կապի, վերասոցիալականացման, սոցիալ-հոգեբանական աջակցության, կրթության, վերապատրաստման եւ աշխատանքի հնարավորությունների, պահման պայմանների, ազատազրկված անձանց նկատմամբ վերաբերմունքի եւ բողոքարկման մեխանիզմների շուրջ

Երկրորդ նիստը վերաբերում էր  ազատ արձակման մեխանիզմներին եւ հետխնամքին առնչվող հիմնախնդիրներին, իսկ երրորդ նիստում քննարկվեցին են առողջապահական ծառայություններին եւ դրանց հասանելիությանը առնչվող հիմնախնդիրները։ Ազատազրկման սեփական փորձ ունեցող անձինք կներկայացրել են իրենց փորձառությունը, կարծիքները եւ տեսակետներն առողջապահական, այդ թվում ախտորոշիչ եւ թերապեւտիկ ծառայությունների հասանելիության, առաջին անհրաժեշտության բուժօգնության տրամադրման, դեղերի եւ որակյալ բուժանձնակազմի հասանելիության, սեռական եւ վերարտադրողական առողջության պահպանման եւ հարակից թեմաների շուրջ։

Այս մեթոդը հանրային շահագրգիռ կողմերին հնարավորություն է տալիս լսել այն մարդկանց պատմությունները, ովքեր անձամբ են առնչվել համակարգի հետ, եւ այդ տեսանկյունից դիտարկել իրենց մշակած քաղաքականության եւ միջոցառումների արդյունքները: Սա նպաստում է կառավարության ջանքերին՝ ուղղված արդարադատության համակարգում փաստահեն գործողությունների միջոցով բարեփոխումներ իրականացնելուն։



Թողնել մեկնաբանություն