“Նիկոյանը քրեակատարողական ծառայությունից տեղափոխվեց պրոբացիայի ծառայություն”
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2023թ․սեպտեմբերի 18-ի որոշմամբ` Արամ Նիկոյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության ղեկավար։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արամ Նիկոյանին նշանակել պրոբացիայի ծառայության պետ»,- ասվում է որոշման մեջ։
Մինչ այս նշանակումը՝ Նիկոյանը քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղարն էր։
Թողնել մեկնաբանություն