Պատիժ կրող անձինք հետաքրքրված էին խուզարկության ու զննման կարգով

“Հերթական կան կանգառը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկն էր”

Յուրաքանչյուր ոլորտ, առավել եւս իրավունքի ճյուղ ունի որոշակի հիմնարար ելակետային դրույթներ՝ սկզբունքներ, որոնք ազդում են իրավունքի հետ առնչվող բոլոր անձանց վրա։ Ըստ «ՀՀ քրեակատարողական օրենսգրքի» այդ սկզբունքներն են՝ մարդասիրության, օրենքի առջեւ դատապարտյալների հավասարության եւ խտրականության արգելքի սկզբունքները, պատիժների կատարման եւ քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառման տարբերակման ու անհատականացման սկզբունքը, դատապարտյալի վերասոցիալականացման եւ իրավահպատակ վարքագծի հիմնական միջոցների կիրառման համարժեքության եւ պիտանիության սկզբունքը։

 

Քրեակատարողական ոլորտում գործող օրենսդրության, դատապարտյալների եւ կալանավորված անձանց իրավունքներին առնչվող ընթացակարգերը  անազատության մեջ գտնվող անձանց իրազեկումը հնարավորություն դարձավ Մոլդովայի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ֆինանսական աջակցությամբ։ «Հանուն Ազատության ԻՀԿ-ի կողմից իրականացվող «Լինենք տեղեկացված» ծրագրի հերթական կանգառը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկն էր։

Դասընթացի մասնակիցներին հատկապես հետաքրքրեց  խուզարկության ու զննման կարգը, քանի որ վերջերս, ըստ մամուլի հրապարակումների՝ «Վանաձոր» ՔԿՀ-ում խուզարկությունը կատարվել էր  գործող կարգի խախտմամբ։

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի փորձագետ Սարգիս Ավետիսյանը ներկայացնելով  ՔԿՀ-ներում բժշկական օգնության ու սպասարկման կարգին՝ անդրադարձավ վարակիչ հիվանդությունների փոխանցման ուղիներին, դրանց կանխարգելմանն ու թմրամիջոցներից կախվածություն ձեռք բերելու վտանգներին։

 Նշենք, որ դասընթաց կայացել է նաեւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։



Թողնել մեկնաբանություն