«Արյան կանչը» ֆիլմը քրեակատարողական հիմնարկներում․ օր առաջին՝ «Վարդաշեն» ՔԿՀ

“«Արյան կանչը» ֆիլմը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում”

  • All Works

 «Հանուն Ազատության» իրավական ՀԿ-ն՝  «ԷԼ-ՄԱՐ  նորարարական  ստեղծագործական արվեստի ինստիտուտ» կրթա-մշակութային  ՀԿ-ի հետ համատեղ, Հայաստանի քրեակատարողական 10 հիմնարկներից 9-ում  ցուցադրեց իրական փաստերի հիման վրա նկարահանված «Արյան կանչը» ֆիլմը։ Այն՝ Արամ եւ Արսեն եղբայրների մասին է, որոնք կամավոր մասնակցել են 44-օրյա պատերազմին եւ հերոսաբար զոհվել։ Սա առաջին ծրագիրն է, որ իրականացվում է մասնավոր հատվածի աջակցությամբծրագրի հիմնական աջակիցը    Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բարեգործական հիմնադրամն է։ Կինոցուցադրմանն աջակցել է նաեւ  կապանցի գործարար Էդգար Հակոբյանը։ Կառավարության կողմից հաստատված «ՀՀ քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի 2023-2026 թթռազմավարությունում», ըստ որի Հայաստանը պատժիչ քաղաքականությունից անցնում է վերասոցիալականացման քաղաքականության։ Դրան կնպաստեն նաեւ կրթա-մշակութային ձեռնարկները, որոնցից մեկն էլ կինոցուցադրությունն է։

 Մեկ ամսվա ընթացքում՝ 2023թսեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 27–ը,  ֆիլմը դիտելու հնարավորություն ունեցան դիտելու «Արմավիր», «Գորիս», «Նուբարաշեն», «Աբովյան», «Դատապարտյալների հիվանդանոց», «Արթիկ», «Սեւան», «Վանաձոր», «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող անձինք։ Ցուցադրումից հետո կազմակերպվում էր հանդիպում ֆիլմի ստեղծագործական խմբի հետ։

 Օր առաջին․«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ

«Վարադաշեն» ՔԿՀ–ում, որտեղ պատիժ են կրում ուժային կառույցներում աշխատած ու հանցանք կատարած անձինք, ցուցադրությանը ներկա էր հայրենիքի դավաճանության մեջ մեղադրվողներից  մեկը, որը ցուցադրման ընթացքում լքեց դահլիճը։ Ֆիլմի ստեղծագործական խմբից պատիժ կրող անձինք հետաքրքրվեցին՝ արդյո՞ք կնկարագանվի շարունակություն։ Ֆիլմի ռեժիսոր Արմեն Դալլաքյանն անկեղծացավ՝ չէր մտածել այդ ուղղությամբ։ «Խոստանում եմ հետաքրքրվել իրական կերպարների հարազատներով, խոսել նրանց ու եթե ստացվի՝ ապա շարունակությունը անպայման կտեսնենք»,–նշեց Արմենը։ 



Թողնել մեկնաբանություն