Ներկայացվեց Սյունիքի մարզի 7 համայնքների սոցծառայությունների առաջնահերթ կարիքների հետազոտությունը

“Կմշակվեն համայնքահեն ծրագրեր”

  • All Works

Սյունիքի բոլոր համայնքներում, օրերս ամփոփվեցին «Գործընկերություն հանուն Սյունիքի բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում ՀՀ Սյունիքի մարզի 7 համայնքների սոցիալական ծառայությունների առաջնահերթ կարիքների հետազոտության արդյունքները։

Կապանում հետազոտության ներկայացմանը մասնակցեցին նաեւ «Հանուն Ազատության» ԻՀԿ-ի ներկայացուցիչները։

Ծրագրի նպատակն է հզորացնել տեղական հասարակական կազմակերպություններին, միաժամանակ նպաստել նրանց եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ արդյունավետ համագործակցությանը՝ համատեղ մշակելու համայնքահեն սոցիալական ծառայությունների մասնակցային պլանավորման եւ մատուցման կայուն մեխանիզմներ։

Ի դեպ, «Գործընկերություն հանուն Սյունիքի բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում «Հանուն Ազատության» ԻՀԿ-ն իրականացնում է «Ես փոխվում եմ» ծրագիրը, որի շահառուները պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային բաժնում հաշվառված անձինք են եւ նախկին դատապարտյալներ։



Թողնել մեկնաբանություն