“Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական 9 հիմնարկներում ձեւավորվել են ընտրատեղամասեր”
«ՀՀ Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն, համապետական ընտրությունների ժամանակ (Ագգային ժողովի ընտրություն, Հանրաքվե) քվեարկելու իրավունք ունեն նաեւ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող անձինք։
Մասնավորապես, ՔԿՀ-ներում հաշվառված ընտրողների ցուցակում ընդգրկվում են քվեարկության օրը 18 տարին լրացած, ՀՀ քաղաքացի հանդիսացող կալանավորված անձինք եւ ոչ մեծ ու միջին ծանրության հանցագործությունների համար դատապարտված եւ ազատազրկման ձեւով պատիժը կրող դատապարտյալները։ Քվեարկելու իրավունք ունեն նաեւ ձերբակալված անձանց պահելու վայրերում գտնվող ձերբակալված անձինք։
Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի «ՀՀ Ազգային ժողովի 2026թ․ հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույց»-ի՝
- Քրեակատարողական հիմնարկներում տեղամասային կենտրոնները քրեակատարողական հիմնարկների պետերը սահմանում են` քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 43 օր առաջ՝ մինչեւ 2026թ․ ապրիլի 25 (ԸՕ, հոդված 17, մաս 4, հոդված18, մաս 1)
Ըստ այդմ ձեւավորվել են
- «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ-9/61 ընտրական տեղամաս (Երեւան, Կենտրոն, Նալբանդյան 104)
- «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ-10/56 ընտրական տեղամաս (Երեւան, Էրեբունի, Նուբարաշենի խճուղի-2 )
- «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ-10/57 ընտրական տեղամաս (Երեւան, Էրեբունի, Նուբարաշենի խճուղի-7 )
- «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ-14/65 ընտրական տեղամաս (Արմավիրի մարզ, ք․Էջմիածին, Մոնթե Մելքոնյան փողոց/Չոբանքարա/, Էջմիածնի խճուղի 23 )
- «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ-23/64 ընտրական տեղամաս (Լոռու մարզ, ք․ Վանաձոր, Տավրոսի 20)
- «Սեւան» քրեակատարողական հիմնարկ-26/41 ընտրական տեղամաս (Կոտայքի մարզ, ք․ Հրազդան, «Սեւան» ՔԿՀ-ի շենք)
- «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ-29/51 ընտրական տեղամաս, (Կոտայքի մարզ, ք․ Աբովյան, 2-րդ արդյունաբերական թաղամաս 30/1)
- «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ-33/55 ընտրական տեղամաս (Շիրակի մարզ, գյուղ Հառիճ, «Արթիկ» ՔԿՀ)
- «Գորիս» քրեակատարողական հիմնարկ -34/75 ընտրական տեղամաս (Սյունիքի մարզ, ք․Գորիս, Նարեկացու 5, «Գորիս» ՔԿՀ-ի վարչական շենք )
- Քրեակատարողական հիմնարկում հաշվառված ընտրողների թիվը Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ քրեակատարողական հիմնարկների պետերը ներկայացնում են քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 15 օր առաջ՝ մինչեւ 2026թ․ մայիսի 23-ը (ԸՕ, հոդված 10, մաս 11, ԿԸՀ որոշում N 128-Ն 09.11.2016թ.)
- Քրեակատարողական հիմնարկում կազմավորված տեղամասային կենտրոնում անցկացվող քվեարկությանը եւ/կամ արդյունքների ամփոփման նիստին ներկա գտնվելու համար գրավոր հայտը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով վստահված անձինք, դիտորդները, այցելուները, ԶԼՄ ներկայացուցիչները, թեկնածուները կարող են ներկայացնել քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ՝ մինչեւ 2026թ․ մայիսի 28-ը (ԸՕ, հոդված 63, մաս 2, ԿԸՀ որոշում N 128-Ն 09.11.2016թ․)
- Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի տրամադրության տակ գտնվող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական քարոզչության նյութերը ԸԸ նախագահները քրեակատարողական հիմնարկներ ուղարկում են քվեարկության օրվանից 10 օր առաջ՝ 2026թ․ մայիսի 28-ը (ԸՕ , հոդված 63, մաս 2, ԿԸՀ որոշում N 128-Ն 09.11.2016թ․)
- Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քրեակատարողական հիմնարկներում քվեարկության սկիզբը սահմանվում է՝ քվեարկության օրվանից 10 օր առաջ՝ 2026թ․ մայիսի 28 (ԸՕ, հոդված 63, մաս 2 ԿԸՀ որոշում N 128-Ն 09.11.2016թ)
- Քրեակատարողական հիմնարկի պետերը քրեակատարողական հիմնարկներում հաշվառված ընտրողների թիվը ԿԸՀ՝ ներկայացնում են քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ՝ մինչեւ 2026թ․ հունիսի 2-ը (ԸՕ, հոդված 10, մաս 11, ԿԸՀ որոշում N 128-Ն 09.11.2016թ.)
- Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահները քրեակատարողական հիմնարկ մուտքի իրավունք ստանալու նպատակով վստահված անձանց, դիտորդների, այցելուների, միջազգային դիտորդներին եւ այցելուներին ուղեկցող թարգմանիչների եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների (ամփոփման նիստին նաեւ թեկնածուների) ցուցակը քրեակատարողական հիմնարկի պետին ներկայացնում են քվեարկության օրվանից 5 օր առաջ՝ 2026թ․ հունիսի 2-ին ( ԸՕ, հոդված 63, մաս 2, ԿԸՀ որոշում N 128-Ն 09.11.2016թ)
- Քրեակատարողական հիմնարկներում հաշվառված ընտրողների ցուցակները քրեկատարողական հիմնարկների պետերը կազմում են՝ քվեարկության օրվանից 3 օր առաջ՝ 2026թ․ հունիսի 4-ին ( ԸՕ , հոդված 10, մաս 11, ԿԸՀ որոշում N 128-Ն 09.11.2016թ)
- Քրեակատարողական հիմնարկների պետերը ընտրողների ցուցակները տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին հանձնում են քվեարկության օրվանից 2 օր առաջ՝ 2026թ․ հունիսի 5-ին (ԸՕ, հոդված 12, մաս 5)
- Քրեակատարողական հիմնարկներում՝ անկախ ընտրողների թվից, քվեարկության արդյունքների ամփոփումն սկսվում է` քվեարկության օրը ժամը` 20:00-ից, 2026թ․ հունիսի 7-ին, ժամը 20․00-ից ( ԸՕ, հոդված 63, մաս 2, ԿԸՀ որոշում N 128-Ն 09.11.2016թ)։
Լուսանկարում՝ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի շենքը
Թողնել մեկնաբանություն