«Հանուն Ազատության» ԻՀԿ-ի խորհրդի անդամ Ներսես Խառատյանը, այսուհետ՝ նաեւ Ուսուցիչ-առաջնորդ (տեսանյութ)

“Ներսես Խառատյանը, կարեւորում է հատկապես սահմանամերձ համայնքում ապրող ու աշխատող մասնագետների համար մասնագիտական հմտությունները զարգացնելու հարցը”

  • All Works

Օրերս, Երեւանի պետական համալսարանի մանկավարժության եւ կրթության զարգացման կենտրոնի մագիստրատուրայի շրջանավարտներին հանդիսավորությամբ հանձնվեցին դիպլոմներ։ «Ուսուցչական առաջնորդություն»  մագիստրոսական կրթական ծրագիրը գերազանցության դիպլոմով ավարտեց նաեւ  «Հանուն Ազատության» ԻՀԿ-ի խորհրդի անդամ, Սյունիքի մարզի Ծավի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Ներսես Խառատյանը։

«Մենք բոլորս այստեղ ենք, որովհետեւ ինչ-որ մի օր մեզ հավատացին ու վստահեցին, որ մենք ի զորու ենք ոչ միայն դառնալ ուսուցիչներ, այլեւ Ուսուցիչ-առաջնորդներ»,-իր ավարտաճառում նշեց  Ներսես Խառատյանը։

«Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական կրթական ծրագիրը համատեղ  ստեղծել են ԵՊՀ-ն եւ «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամը։  Ծրագիրը նպատակ ունի հավասար կրթության հնարավորություն  ստեղծել Հայաստանում՝ բոլոր երեխաների համար՝ անկախ բնակության վայրից։

Ներսես Խառատյանը, կարեւորում է  հատկապես սահմանամերձ համայնքում ապրող ու աշխատող մասնագետների համար մասնագիտական հմտությունները զարգացնելու հարցը, ինչի հնարավորությունը ստեղծել են ԵՊՀ-ն ու «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը համատեղ։

«Ծրագիրը հնարավորություն տվեց ակադեմիական գիտելիքներ, համակարգային մտածողություն ձեռքբերել, այդ գիտելիքներն ու մտածողությունը համադրել փորձի հետ, առավել արժեւորել ուսուցիչ-առաջնորդ լինելու առաքելությունը»,- «Այսօր» լրատվականի հետ զրույցում նշել է Ներսեսը։

Մագիստրոսական այս ծրագիրը հնարավորություն է տալիս  մարզերում աշխատանքը դարձնել գրավիչ, լուծել մարզերի դպրոցների ուսուցիչների թափուր հաստիքների խնդիրը, ինչպես նաեւ ծրագիրը ստեղծում է  կրթության հավասարության հնարավորություն,  որպեսզի Հայաստանում  ծնված յուրաքանչյուր երեխա իրացնի հավասար կրթության իրավունքը։

«Հանուն Ազատության» ԻՀԿ-ն սրտանց շնորհավորում է Ներսեսին՝ մաղթում նորանոր հաջողություններ եւ առաջարկում դիտել Aysor.am-ի հետ Ներսես Խառատյանի հետ հարցազրույցը։




Թողնել մեկնաբանություն