«Ես ձեզ հետ կզանգեմ»՝ եթե ձեր զանգին այսպես են պատասխանում, ուրեմն դուք զանգահարել եք Իրինա Մանուկյանին

“Իրինա Մանուկյանի ծննդյան օրն է այսօր”

  • All Works

«Ներեցեք, ես քիչ անց ձեզ հետ կզանգեմ»,-երբ լսվում է այսպիսի պատասխան՝  ապա դուք չեք սխալվել զանգահարել եք  «Հանուն Ազատության» ԻՀԿ-ի նախագահ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Իրինա Մանուկյանին։

Միշտ զբաղված, տարբեր ոլորտներում աշխատող, բազմազբաղ մեր Իրինան հասցնում է ամեն ինչ։ Մեկ՝ դատարանում, մեկ՝ քրեակատարողական հիմնարկում, հետո շտապում աշխատարան-դասընթացի, այդ ընթացքում հասցնում հետաքրքրվել որդու առօրյայով, ցուցումներ տալ նրան,  ու այս անգամ շտապել դեպի Երեւան՝ վերաքննիչ դատարան։ 

Զարմանալի է՝ բայց նույնիսկ  արձակուրդի ժամանակ է գտնում ու հանգստանում  արտերկրում։ Այսօր էլ, իր ծննդյան օրը՝ նա գործուղման մեջ է։

 «Հանուն Ազատության» ԻՀԿ-թիմը շնորհավորում է Իրինա Մանուկյանին, մաղթում առողջություն, նպատակների իրականացում ու որ ամենակարեւորն է՝ ժամանակի ճիշտ կառավարում։ Ուզում եք, որ նա երբեք ոչ մի տեղից չուշանա ու հասցնի ամեն ինչ անել՝ իր սիրելի աշխատանքում։

   

 



Թողնել մեկնաբանություն