Օր երկրորդ․ «Արյան կանչ» ֆիլմի ցուցադրությունը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում

“«Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժ կրող անձինք զարմացան, որ վարչակազմը խտրական վերաբերմունք էր ցուցաբերել”

  • All Works

Ցուցադրմանը այս ՔԿՀ-ում մասնակցեցին թվով ամենաքիչ դատապարտյալները։ Հիմնարկի վարչակազմը, կարծես, այնքան էլ ջանքեր չէր գործադրել, որպեսզի ապահովվեր ավելի մեծ թվով պատիժ կրող անձանց ներկայությունը։

Ֆիլմի ավարտից հետո, ցուցադրման սենյակից դուրս գալուց հետո, պատիժ կրող անձինք հետաքրքրվեցին, թե ի՞նչ միջոցառում էր։ Իմանալով կինոցուցադրության մասին՝ նրան զարմացած արձագանքեցին, որ տեղյակ չէին ու զարմացան, որ վարչակազմը իրենց մասնակից չդարձրին ֆիլմի ցուցադրմանը։

 

 

«Հանուն Ազատության» իրավական ՀԿ-ն՝  «ԷԼ-ՄԱՐ  նորարարական  ստեղծագործական արվեստի ինստիտուտ» կրթա-մշակութային  ՀԿ-ի հետ համատեղ, Հայաստանի քրեակատարողական 10 հիմնարկներից 9-ում  ցուցադրեց իրական փաստերի հիման վրա նկարահանված «Արյան կանչը» ֆիլմը։ Այն՝ Արամ եւ Արսեն եղբայրների մասին է, որոնք կամավոր մասնակցել են 44-օրյա պատերազմին եւ հերոսաբար զոհվել։ Սա առաջին ծրագիրն է, որ իրականացվում է մասնավոր հատվածի աջակցությամբծրագրի հիմնական աջակիցը    Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բարեգործական հիմնադրամն է։ Կինոցուցադրմանն աջակցել է նաեւ  կապանցի գործարար Էդգար Հակոբյանը։ Կառավարության կողմից հաստատված «ՀՀ քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի 2023-2026 թթռազամավարությունում», ըստ որի Հայաստանը պատժիչ քաղաքականությունից անցնում է վերասոցիալականացման քաղաքականության։ Դրան կնպաստեն նաեւ կրթա-մշակութային ձեռնարկները, որոնցից մեկն էլ կինոցուցադրությունն է։

Մեկ ամսվա ընթացքում՝ 2023թսեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 27–ը,  ֆիլմը դիտելու հնարավորություն ունեցան դիտելու «Արմավիր», «Գորիս», «Աբովյան», «Դատապարտյալների հիվանդանոց», «Արթիկ», «Սեւան», «Վանաձոր», «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող անձինք։ Ցուցադրումից հետո կազմակերպվում էր հանդիպում ֆիլմի ստեղծագործական խմբի հետ։



Թողնել մեկնաբանություն