Վկայական «Հանուն Ազատության»-ը ՝ առաջին ծրագրերի ավարտի առիթով (ֆոտոշարք)

“Ծրագրի շրջանակում «Հանուն Ազատության» ԻՀԿ–ն իրականացրեց «Մենք կարող ենք» դրամաշնորհային արշավը, որի շրջանակում մշակեցինք պատժի կրումից՝ պայմանական վաղաժամկետ ազատման ընթացակարգի փոփոխությունների նախագիծ, համատեղ իրականացնելով՝ ՀԿ–ի կարողությունների զարգացման ծրագիրը։ ”

  • All Works

2022թսեպտեմբերի 30-ին ամփոփվեցին ԵՄ ֆինանսավորմամբ «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության կողմից իրականացված «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում եւ Մոլդովայում» տարածաշրջանային ծրագրի արդյունքները։ Ծրագրի իրականացման ընթացքում աջակցություն ստացած ՔՀԿ-ները ներկայացրեցին իրենց կողմից իրականացված ծրագրերի արդյունքները, քաղված դասերն, ինչպես նաեւ խոսեցին Հայաստանում ՔՀԿ-ների գործունեության մարտահրավերներից։

Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանն իր խոսքում ընդծեց «Եվրոպական միությունը հանձնառու է աջակցելու Հայաստանում քաղաքացիական հասարակությանը։ Մենք հավատացած ենք, որ քաղհասարակության կազմակերպությունները կենսական կարեւորություն ունեն օրենքի գերակայության, ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների չարաշահումների բացահայտման գործում եւ ջատագովն են խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության»։

Ծրագրի շրջանակում «Հանուն Ազատության» ԻՀԿն իրականացրեց «Մենք կարող ենք» դրամաշնորհային արշավը, որի շրջանակում մշակեցինք պատժի կրումից՝ պայմանական վաղաժամկետ ազատման ընթացակարգի փոփոխությունների նախագիծ, համատեղ իրականացնելով՝  ՀԿի կարողությունների զարգացման ծրագիրը։ Վկայականը «Հանուն Ազատության» ԻՀԿ-ի ներկայացուցիչ Արմեն Դավթյանին հանձնեց Հայաստանում Եվրոպակա միության պատվիրակության միջազգային համագործակցության բաժնի պատասխանատու Տաթեւիկ Դավթյանը։



Թողնել մեկնաբանություն