“Սոցիալական որակյալ ծառայություններ պրոբացիայի շահառուներին”
Եվրոպական միության ֆինանսավորմամբ «Հանուն Ազատության» ԻՀԿ-ի կողմից իրականացվող «Ես փոխվում եմ» ծրագրի շրջանակում, ծրագրի իրավաբան Իրինա Մանուկյանը շահառուներին շարունակում է տրամադրել սոցիալ-իրավական ծառայություններ։ Կապան ու Գորիս քաղաքներում 12 շահառու է մարտ 1-ից 6-ը տրվել է իրավական խորհրդատվություն, մեկ շահառուի խնդրի հետ կապված կազմվում է անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը՝ դատարան ներկայացնելու համար։
Առաջիկա օրերին խորհրդատվություն է իրականացվելու նաեւ Քաջարան համայնքում բնակվող շահառուների համար։
«Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը իրականացնում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն՝ Եվրոպական միության «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում եւ «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի ու «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի համագործակցությամբ։
«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնությունը» Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաեւ գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է։ Նախաձեռնության հիմնական նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական եւ ինստիտուցիոնալ զարգացմանը` համահունչ տեղական զարգացման առաջնահերթություններին: Նախաձեռնության սկզբնական բյուջեն առաջիկա 5 տարիների համար կազմում է շուրջ 116 մլն. եվրո, այն կարող է հետագայում ավելանալ։
Թողնել մեկնաբանություն