“
Ծրագրի տեւողությունը 5 ամիս
”«Եվրասիական շարժում՝ հանուն բանտերում առողջության իրավունքի» միջազգային կազմակերպություն աջակցությամբ «ՄԻԱՎ-ը դատավճիռ չէ, այլ կյանքի շարունակություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակում Հայաստանի 4 քրեակատարողական հիմնարկներում կկազմակերպվեն իրազեկման աշխատարաններ, որին կմասնակցեն պատիժ կրող անձինք եւ ՔԿՀ-ների աշխատակիցներ։ Մասնակիցների ընդհանուր թիվը՝ 120։
Ծրագրի նպատակն է բարձրացնել Հայաստանի ՔԿՀ-ներում պատիժ կրող անձանց եւ աշխատակիցների իրազեկվածությունը՝ ՄԻԱՎ-ի մասին, տեղեկացնել հակազդման ծրագրերին, ինչպես նաեւ նվազեցնել խարանն ու խտրականությունը ՄԻԱՎ-ով ապրող պատիժ կրող անձանց հանդեպ։ Ծրագրի ավարտին համապատասխան կաոույցներին կներկայացվի առաջարկների փաթեթ՝ կալանավայրերում ՄԻԱՎ-ով ապրող անձանց կյանքի որակը բարելավվելու ուղղությամբ։
Տեւողությունը՝ 01.08.2025թ.-31.12.2025թ․
Ծրագրի բյուջեն՝ 3590 ԱՄՆ դոլար։